Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Շրթներկը վնասակար է առողջությանը

Շրթներկը վնասակար է առողջությանը

 

Շատ կանայք շրթներկի բացակայությունից անվստահ են զգում: Գիտնականների պնդմամբ` կանանց այդ ''վստահության գրավականը'' կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ինչպես պարզ է դարձել, շրթներկում առկա նյութերը կարող են հանգեցնել արթրիտի, դերմատիտի, անպտղության ու նույնիսկ սրտի հիվանդությունների:

 

Մկների վրա անցկացված հետազոտությունից պարզ է դարձել, որ նրանում պարունակվող տրիկտոզան նյութը ու որպես խտանյութ օգտագործվող մյուս նյութերը ծայրահեղ վատ են անդրադառնում սրտի աշխատանքի և հորմոնալ ֆոնի վրա: Կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները քննարկել են գիտնականների պնդումը` նշելով, որ հետազոտության ժամանակ օգտագործվել են մեծ չափաբաժնով տոկսիկական նյութեր: Այդ ընկերությունները չեն հերքում, որ շրթներկի բաղադրության մեջ կան վնասակար բաղադրիչներ, սակայն, նրանց պնդմամբ, դա այնքան քիչ քանակով է, որ անհանգստանալու պատճառ չկա: Գիտնականներն ամեն դեպքում խորհուրդ են տալիս սահմանափակել շրթներկի օգտագործումը: Իսկ 16 տարեկանից փոքր աղջիկներին` խստիվ արգելել:

 

ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցն այս թեմայով զրուցեց բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Թումանյանի հետ: Նա նշեց, որ պնդումը շատ չափազանցված է. օրական կիլոգրամներով օրգանիզմ մուտք գործելու դեպքում միայն այն կարող է բացասական ազդեցություն ունենալ:

 

Բժիշկը նաև խորհուրդ տվեց ընտրել որակյալ շրթներկ:

 

Սկզբնաղբյուր. http://www.mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ